Կառավարությունը Հայաստանի մշակույթի եւ պաշտպանության նախարարություններին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել եւ ներկայացնել ռազմական թեմաներով թանգարանների մեկ միասնական ցանցի ստեղծման եւ թանգարանային նյութերի հավաքագրման եւ կառավարման հայեցակարգ:
ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարությունները հայեցակարգի մշակման նպատակով ընդունում են առաջարկություններ, որի վերջնաժամկետն է օգոստոսի 20-ը:
Առաջարկները պետք է ներկայացնել ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն եւ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչություն:




























