Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում անցնող շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 84.8 մլն դոլար եւ վաճառվել 100.7 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Գնվել է նաեւ 7 մլն եվրո, վաճառվել 11.7մլն եվրո:
Հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ (համարժեք է 81.5 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 62.7 մլն ԱՄՆ դոլար: Վարկային շուկան, ընդհանուր առմամբ, պահպանում է բարձր ակտիվությունը:





























