«Բուերը», որպես կանոն, ավելի շատ են հակված հոգեկան հիվանդությունների, քան «արտույտները»: Նման եզրահանգման են եկել գիտնականները, հաղորդում է «Globalscience»-ը:

263 ուսանողների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները կապ են բացահայտել գիշերային կենսակերպի եւ անձնական բնութագրի հետ, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Պարզվել է, հենց «բուերն» են  այսպես կոչված «սեւ երրորդության» կրողները, որը կազմված է պսիխոպատիայից, նարցիսիզմից եւ մարդկանց մանիպուլացնելու հակումից:

Սիդնեյի համալսարանի մասնագետները,  դոկտոր Փիթեր Ջոնասոնի ղեկավարությամբ, հետագայում փորձելու են հասկանալ, իսկապես հակահասարակական վերոնշյալ գծերը կապված են անձի գիշերային քրոնոտիպի հետ գենետիկական մակարդակով, թե մարդիկ, ինչպես եւ կենդանիները, պարզապես հակված են «սեւ կողմի» գործողությունների այն ժամանակ, երբ նրանց ոչ ոք չի տեսնում: