Երեւանի ճանապարհներին գովազդների առատությունը շեղում է վարորդների ուշադրությունը: Նման կարծիքի են վարորդների մեծ մասը:
«Ճանապարհների մեծ մասում գովազդային հսկայական պաստառներ են: Դրանց պատճառով երթեւեկության նշանները մի շարք տեղերում պարզապես չեն երեւում»,- պնդում են նրանք:
Բացի գովազդային պաստառներից, մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում նաեւ էկրաններ են հայտնվել: «Այսինքն, այնքան շատ են ուշադրությունը շեղող գործոնները, որ վարորդը պետք է ունենա 4 ձեռք եւ 8 աչք»,-նկատեց վարորդներից մեկը:
Ստացվում է, որ գովազդային մեծ վահանակները թույլ են տալիս միանգամից «երկու նպաստակ խփել»: Գովազդից շահույթ ստանալ եւ տուգանքներ` վարորդներից:





























