Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի եկեղեցու մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 4-ի գիշերը տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ 9 հրշեջ-
փրկարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.41-ին, մարվել՝ 05.58-ին:
Այրվել է Ա.Գ.-ին պատկանող տան տանիքը՝ 240քմ, այնտեղ պահեստավորված 300 հակ անասնակեր եւ Դ.Հ.-ին պատկանող տան տանիքը (1,5 քմ):





























