Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին, այսօր՝ օգոստոսի 4-ին, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Ռավ 4» մակնիշի 16 ԼԼ 806 (վարորդ՝ 78-ամյա Ռ. Մ.) եւ «ՎԱԶ-2102» մակնիշի 28 ՕՏ 449 (վարորդ՝ 28-ամյա Մ. Ա.) համարանիշերի ավտոմեքենանները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ.Մ-ին եւ «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 11-ամյա Ռ. Մ-ին, 8-ամյա, 70-ամյա Մ. Մ-ին, 61-ամյա Ռ. Ս-ին, ՌԴ քաղաքացիներ 13-ամյա Ս. Չ-ին եւ 45-ամյա Կ. Չ-ին եւ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 35-ամյա Ա. Մ-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Մ.Ա-ին՝ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:
Բժիշկները տուժած Ա. Մ-ի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:





























