Մոսկվան Մադրիդին հարցում է ուղարկել Դեդ Հասանի մերձավորներից մեկին՝ Կառլո Միկաձեին, հանձնելու վերաբերյալ, որը ձերբակալվել է Իսպանիայում՝ ռուսական մաֆիայի դեմ գործողության շրջանակներում։ Ռուսաստանում Միկաձեն մեղադրվում է Դմիտրի Լեսնյակովի բանդայի գործով, որը տասնյակ սպանությունների հեղինակ է։

Քրեական հեղինակներից մեկի՝ Մելիայի, բրիգադում նա պատասխանատու է եղել Մոսկվայում եւ Մերձմոսկվայում խոշոր ֆինանսական մեքենայությունների համար։ Նրա մասնակցությամբ Դեդ Հասանի կլանին է անցել մայրաքաղաքի խոշորագույն բանտերից մեկը։

Իրավապահների ուշադրության կենտրոնում Միկաձեն հայտնվել է Ֆրանսիայում «օրենքով գող» Վլադիմիր Ջանաշիայի (Լադո) վրա հարձակման գործի հետաքննության շրջանակներում։ Ուսոյանի կլանը որոշել է, որ Լադոն է մասնակցել Յապոնչիկի սպանությանը։ Հետաքննության տվյալներով՝ հենց Միկաձեն է իր ավտոմեքենայով տեղափոխել երկու դիպուկահարների, որոնք Նիցցայում կրակ էին բացել Ջանաշիայի ուղղությամբ։ Սակայն հանցագործները նրան սպանել կարողացել են 2010-ի մարտին Մարսելում։

Ինչպես «Ռոսբալթին» հաղորդել է իրավապահ մարմիններում առկա աղբյուրը, ամենայն հավանականությամբ, հարցումը կբավարարվի։ Աղբյուրը չի բացառել, որ շուտով Գոչի Անտիպովին արտահանձնելու վերաբերյալ հարցում եւս կուղարկվի։