Մայրուղային գազատարի վթարի հետեւանքով Աջարիան մնացել է առանց գազի: Օգոստոսի 4-ի երեկոյան ուժեղ փոթորիկի արդյունքում Գուրիայի շրջանում, վնասվել է մայրուղային գազատարը, որի հետեւանքով դադարեցվել է գազի մատակարարումն Աջարիա: Այս մասին հայտնել են Վրաստանում գազի տեղափոխման ընկերությունից:

Ընկերության փոխանցմամբ՝ անմիջապես վերանորոգման աշխատանքներ են սկսվել, սակայն բնական բարդ պայմանների պատճառով դեռեւս  չի հաջողվում վերսկսել գազի մատակարարումը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Ընկերությունը խոստանում է երկու օրվա ընթացքում վերացնել վթարը: