Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում աչքին ուղղված կրակոցով հայ գործարար է սպանվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածի հատկանիշներով:
Ռուսաստանի քննրական կոմիտեի Մոսկվայի մարզային վարչությունից «Ռոսբալտ»-ին հայտնել են, որ այսօր՝ օգոստոսի 5-ի առավոտյան, Նոգինսկի շրջանի «Կրասնի էլեկտրիկ» ավանից հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանի 42-ամյա մի քաղաքացի, որը մահացել է: Նա հրազենային վնասվածք էր ստացել աչքի շրջանում:
Վարկածների մեկ համաձայն՝ սպանությունը կարող է առնչություն ունենալ նրա ձեռնարկատիրական գործունեության հետ: Դեպքի վայրից պարկուճներ եւ փայտե մահակ են հայտնաբերվել:
Ներկայումս քննչական գործողություններ են իրականացվում, որոնք ուղղված են սպանության հանգամանքները, ինչպես նաեւ կասկածյալի անձը պարզելուն:





























