Օրերս ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել  մի տղամարդ եւ հայտնել, որ 2012 թ. օգոստոսին ոմն Հարութ խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով,   էլեկտրոնիկայի վաճառքի խանութից իր անվամբ ապառիկ տարբերակով ձեռք է բերել 466.000 դրամ ընդհանուր արժողությամբ լվացքի մեքենա, համակարգիչ եւ տիրացել դրանց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարութը 26-ամյա Հարություն Բ.-ն է, որը նույն օրը, ժամը 12.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է հետաքննություն: