Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  եւ Մալաթիայի բաժնի  ծառայողները, օգոստոսի 3-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել նախկինում 5 անգամ դատապարտված, 29-ամյա Լիռա Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Լիռա Ա.-ն ս/թ հուլիսի 26-ին գտնվելով Րաֆֆիի փողոցի թիվ 23/41 հասցեում գործող գեղեցկության սրահում, աթոռի վրա դրված  պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 75.000 դրամ եւ բանկային տարբեր քարտեր` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է նախաքննություն: