Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարանում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել սկանդալային «Էրգենեկոնի» գործով վերջին դատական նիստը, որի ժամանակ հայտարարվել են մեղադրյալների պատժաչափերը։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում մոտ 5 տարի տեւող «Էրգենեկոն»-ի գործով վերջին դատական նիստին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարանի նախագահ Հասան Հուսեյին Օզեսեն կարդացել է դատարանի կայացրած որոշումները։
Ի թիվս այլոց, դատարանը «Էրգենեկոնի» գործով ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին՝ «հեղաշրջման փորձ իրականացնելու» եւ «ահաբեկչական կառույցը ղեկավարելու» մեղադրանքով։
Հիշեցնենք, որ «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:





























