Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Bloodhound Gang խմբի կողմից ռուսական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Այս մասին հաղորդվում է ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի հարցերով ԳՎ պաշտոնական կայքում։

Մեղավորները կարող են մինչեւ մեկ տարով ազատազրկել։ Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»։

Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», համանման դեպքի մասին հայտարարել է նաեւ ուկրաինական ոստիկանությունը՝ նշելով, որ խմբի անդամներից մեկը անարգել է նաեւ ուկրաինական դրոշը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր NEWS.am STYLE-ը, ամերիկյան Bloodhound Gung պանկ խմբիերաժիշտ Ջերեդ Հասելհոֆը Օդեսայում կայացած համերգի ժամանակ հենց բեմում ռուսական դրոշը մտցրել է շալվարի մեջ։ «Միայն թե չասեք Պուտինին»,-հայտարարել է նա։

Դրանից հետո Կրասնոդարի երկրամասում խմբին դիմավորել են փչացած ձվերով եւ անգամ փորձել են ամերիկյան դրոշով խեղդել խմբի անդամներին։