«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, այսօր՝ օգոստոսի 5-ին, հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին եւ նրա հետ քննարկել Հայաստանի ներքաղաքական իրադրությանն ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:

«Ժառանգության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են նաեւ հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր: