Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում այսօր օգոստոսի 5-ին բախվել են Լեւոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի եւ Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները: Վերջինը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի վարորդն է: Սակայն Տիգրան Մուկուչյանը այդ ժամանակ մեքենայի մեջ չի եղել:Այս մասին NEWS.am-ի   թղթակցի հետ զրույցում ասաց ԿՀՄ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Ինչպես նաեւ նշեց, որ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: