«Օնլայն Թիվի» ՍՊԸ-ի տնօրեն Ռեգինա Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել` իր կողմից ստեղծված տեղեկատվական, ժամանցային «www.online-tv.am» կայքում հաճախորդների քանակը ավելացնելու նպատակով 2012թ. հոկտեմբերի 11-ին «Կատարյալ սեքս. Դիտեք բացառիկ ուսուցողական ֆիլմ» վերնագրով պոռնկագրական բնույթի տեսանյութ տեղադրելու համար, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրական եզրակացության, դրա արդյունքում այն տարածել է համացանցում` տեսանյութի բովանդակությանը «www.online-tv.am» կայք հաճախող այլ անձանց հաղորդակից դարձնելու միջոցով: 30-ամյա Ռեգինա Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի առաջին մասով՝ Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:





























