Այսօր 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.11 դրամ՝ օգոստոսի 2-ի համեմատ աճելով 0.50 կետով: Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 545.33 դրամ՝ օգոստոսի 2-ի համեմատ աճելով 2.12 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է՝ հասնելով 12.50 դրամի:
Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Բորսայից հայտնում են, թե մինչ այդ վերջին անգամ գործարք կնքվել էր օգոստոսի 2-ին. կայացել էր 2 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 411.35 դրամ:




























