Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 03:45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել կայանված մեքենայում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.16-ին, մարվել՝ 04.35-ին: Ամբողջությամբ այրվել է Հ. Մ.-ին պատկանող «ԳԱԶ 3102» մակնիշի 26 ՏՕ 126 համարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը եւ մասամբ սրահը: