Ուկրաինացի լրագրող Անատոլի Շարին կարծում է, որ պետք է համարժեքորեն պատասխանել Ադրբեջանին՝ ուկրաինացի լրագրողներին սեւ ցուցակում ներառելու համար։ Վերջիններս այդ երկրում համարվում են պերսոնա նոն գրատա։ Այս մասին հայտարարել է UA-Report.info-ն՝ մեկնաբանելով 8 ուկրաինացիների պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին հայտարարությունը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնց այցն Ադրբեջան ցանկալի չէ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով։
Ադրբեջանական սեւ ցուցակում ներառված է 335 մարդ։





























