Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնի մոտակայքում հնագետները փնտրում են ազգային հերոս ծովակալ Ֆրանսիսկո Սոլանո Լոպեսի կիսալեգենդար գանձերը։ Խոսքը 50 եւ 100 կգ կշռող ձուլակտորներով 10 տոննա ոսկու մասին է։
Գանձ որոնողները պնդում են, որ շատ մոտ են գանձերի հայտնաբերմանը, հաղորդում է France 24-ը։
Ինչպես հաղորդում է «ՌԲԿ»-ն, հնարավոր է, խոսքը ճիզվիտների գանձերի մասին է, որոնք Պարագվայից արտաքսվել են 18-րդ դարի վերջին։ Սոլանո Լոպեսը մահացել է 1827թ Բրազիլիա-Արգենտինա-Ուրուգվայ դաշինքի դեմ պատերազմի ժամանակ։ Մահից առաջ նա թաղել է իր գանձերը, որոնք նրան են հասել կաթոլիկ օրդենից։
Եթե հաջողվի գանձը հայտնաբերել, ապա Պարագվայի ոսկե պահուստը կարող է երկու անգամ ավելանալ. այժմ այն կազմում է ընդամենը 8,2 տոննա։



























