Սարալանջի եւ Արմենակյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 5-ին ժամը 11:00-ի սահմաններում Սարալանջի եւ Արմենակյան փողոցների խաչմերուկում Երեւանի բնակիչ 25-ամյա Արամ Սամվելի Միքայելյանը իր կողմից վարած KIA մակնիշի Լ 25 39 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երեւանի բնակիչ, 48-ամյա Խաչիկ Կառլենի Չախոյանի վարած Lexus մակնիշի 51 QR 555 պետհամարանիշի ավտոմեքենային: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից:
Բախման հետեւանքով Սամվել Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Խաչիկ Չախոյանը սպորտային մեկնաբան է, աշխատում է Հայկական 2-րդ հեռուստաալիքում




























