Դաղստանի երկու մահացած բնակիչներ են հայտնաբերվել մեքենայում, որը կայանված է եղել Մերձմոսկվայում։ Երկու երիտասարդների մոտ էլ հրազենային վնասվածքներ են եղել սրտի եւ գլխի շրջաններում։
Ինչպես «Ինտերֆաքսին» է հաղորդել իրավապահ մարմինների աղբյուրը, ավտոմեքենան պատկանել է Մոսկվայի բնակչուհուն։ «Երիտասարդները 24 եւ 27 տարեկան են եղել։ Երկուսի մոտ էլ համանման վնասվածքներ են եղել՝ գլխի եւ սրտի շրջանում»,-ասել է աղբյուրը։
Ինչպես հաղորդում է Life News-ը, սպանված երիտասարդները որեւէ տեղ չեն աշխատել։




























