Երեւանում նախատեսվում է ստեղծել մոտ 20 հազար վճարովի ավտոկայանատեղի։ Այս մասին օգոստոսի 6-ին լրագրողներին է հայտարարել է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը։ Նրա խոսքով՝ կայանատեղիները վերահսկվելու են 5 հազար տեսախցիկների միջոցով, մնացած բաները՝ շրջիկ մեքենաների։

«Կայանատեղիների սարքավորման աշխատանքներն արդեն սկսվել են։ Առաջինները կլինեն կենտրոնի 8-9 կենտրոններ, որոնք հետո կտարածվեն նաեւ մյուս շրջաններում։ Մինչեւ 2014թ ավարտը ներդրումները կկազմեն մոտ 10 մլն դոլար»,-ընդգծել է Հարությունյանը։ Ավտոկայանատեղիներից օգտվելու արտոնություններ ոչ ոքի չեն տրվի։

Հիշեցնենք, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը Երեւանի վճարովի ավտոկայանատեղիների ցանցի օպերատորն է։ Այն շահել է քաղաքապետարանի կողմից հայտարարված տենդերը։