Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունցի հեռանալը կհիասթափեցնի հասարակությանը, կարծում է Վրաստանի նախկին նախագահ էդուարդ Շեվարդնաձեն, եւ դա, անպայման կանդրադառնա նախագահական ընտրությունների վրա։ Նրա խոսքով՝ այժմ երկրի քաղաքական կյանքում կարեւոր շրջան է եւ անգամ փոքրիկ սխալը կարող է ճակատագրական լինել։ Այս մասին Շեվարդնաձեն հայտարարել է «Ասավալ-Դասավալի» պարբերականին։
Նա համոզմունք է հայտնել, որ Իվանիշվիլին շատ լավ գիտի այդ ամենն ու ճակատագրական քայլեր չի ձեռնարկի։
Նա նաև հավելել է, որ Սահակաշվիլին չի համարձակվի ներում շնորհել պաշտպանության նակին նախարար Բաչո Ախալայային եւ իր կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին։




























