Թուրքիայի բացահայտ աջակցությունը վայելող, սիրիական ընդդիմություն համարվող, ահաբեկչական Ալ-Կաիդա ցանցի Էլ-Նուսրա խմբավորման անդամները Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Արան եւ Թել Հասըլի շրջանում քուրդ բնակչության շրջանում կոտորած են իրականացնում։
Թուրքական Bianet.org կայքի փոխանցմամբ՝ Էլ-Նուսրայի անդամները Հալեպի շրջակայքում գտնվող Թել Արան եւ Թել Հաըլ շրջաններում (Ռոժավա) կոտորել են ազգությամբ քուրդ 70 քաղաքացու, որոնց մեջ եղել են նաեւ կանայք եւ երեխաներ։ Ահաբեկիչները գերի են վերցրել նաեւ 350 քուրդ քաղաքացու։
Սիրիայում քաղաքացիական անձանց սպանությունները բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայի քրդաբնակ շրջաններում։ Ի նշան բողոքի, Ստամբուլում եւ Թուրքիայի մյուս քաղաքներում ցույցեր են տեղի ունենում։




























