Արցախի պաշտպանության բանակի միավորումներում եւ զորամասերում օգոստոսի 5-ին տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված 2013թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկին:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե երկրորդ կիսամյակի մեկնարկին նվիրված միջոցառումներին մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ: