Քոբուլեթիում այսօր կազմակերպվել է զբոսաշրջության խորհրդանշական հուղարկավորություն։ Հանգստավայրի բնակիչների խոսքով՝ վատ եղանակային պայմանների պատճառով զբոսաշրջիկների հոսքը պակասել է։ Դա վերաբերում է, մասնավորապես, հայ զբոսաշրջիկներին։
Աջարիայի տուրիզմի վարչության տեղեկությունների համաձայն՝ այս տարի համեմատաբար նվազել է Հայաստանից հենց Քոբուլեթիում հանգստացող զբոսաշրջիկների թիվը։ Փոխարենը՝ ավելացել է ռուս հանգստացողների թիվը, փոխանցում է Գրուզիա Online-ը։




























