Մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու հարթ եւ թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով վարչական շրջաններում պարբերաբար կատարվում են ստուգայցեր եւ հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:

2013-ի առաջին կիսամյակում տարեկան ծրագրով նախատեսված 1194  մուտքերից շուրջ 952-ում վերանորոգման աշխատանքներն արդեն  ավարտվել են:

Ծավալային առումով աշխատանքները զգալի են նաեւ բազմաբնակարան շենքերի հարթ եւ թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387 քմ հարթ տանիքներից 49550 քմ-ն արդեն բարեկարգվել ու պատվել է իզոգամով: Ծրագրի համաձայն փոխվում են նաեւ թեք տանիքների ազբոշիֆերները եւ թիթեղները: 48550 քմ թեք տանիքներից 27800-ն արդեն վերանորոգված է: