Մոսկվայում լսելի են Թբիլիսիից եկող դրական ազդակները, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նովոստի Գրուզիան» հաղորդում է, որ զրույցի ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի օգոստոսի 6-ի երեկոյան։

Ռուս վարչապետը փաստել է, որ 2008թ ռազմական հակամարտությունը որպես լուրջ խնդիր կմնա երկկողմ հարաբերություններում, ընդ որում՝ հարաբերությունների կարգավորման հնարավորություն կա։