Հայտնի ռուս մարզիչ Վիկտոր Տիխոնովի որդուն՝ Վասիլիին մահացած են գտել Մոսկվայի կենտրոնում, իր բնակարանի պատուհանների մոտ: Երկու վարկած է քննարկվում. կամ նա նա ցած է նետվել պատուհանից, կամ մահացել է դժբախտ պատահարի արդյունքում:

Իրավապահ մարմինների աղբյուրն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ նախօրեին երեկոյան Վասիլի Տիխոնովը, ականատեսների վկայությամբ, վրդովված է եղել շինարարական ցանցի պատճառով: Մահացածի ձեռքին դանակ են հայտնաբերել:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, որը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: