Մոսկվայի «Սադովոդ» շուկայում ստուգայցի շրջանակներում ավելի քան 1000 մարդու են ձերբակալել, հաղորդում է Մոսկվայի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունը։ ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ՝ ստուգելու։
Չերկիզովսկոե շուկայի փակվելուց հետո բազմաթիվ առեւտրականններ տեղափոխվել են «Սադովոդ» շուկա։ «Սադովոդում» ստուգայցեր նախկինում էլ են կատարվել։ 2011-ի հոկտեմբերին այնտեղ ձերբակալվել էր 370 մարդ, հաղորդում է «Lenta.Ru»-ն։
Մոսկովյան շուկաներում զանգվածային ստուգայցերը սկսվել են հուլիսի 27-ից հետո, երբ Մատվեեւսկի շուկայում տեղի վաճառողի վրա հարձակվելու արդյունքում իրավապահ էր տուժել։
Ձերբակալվածների մեծ մասին երեկոյան՝ փաստաթղթերը ստուգելուց հետո, բաց են թողել։




























