Վլադիվոստոկում ոստիկանների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են ավելի քան 20 ապօրինի ներգաղթյալներ եւ առգրավել 238 լիտր ալկոհոլ։
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել Ռուսաստանի ՆԳՆ-ից, իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել են միգրացիոն օրենսդրության 21 խախտողներ։ Նրանց մեծ մասը Ուզբեկստանի, Չինաստանի, Հայաստանի եւ Վիետնամի քաղաքացիներ են։ Բացահայտվել են նաեւ 7 առեւտրային կետեր, որտեղ նրանք աօպրինաբար ալկոհոլ են վաճառել։
Նրանք, ովքեր չեն կարողացել ոստիկաններին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր ձերբակալվել են։ Ներկայումս ձերբակալվածներին փոխանցել են միգրացիոն մարմիններին՝ հետագա պարզաբանումների համար։




























