Ռուսաստանը չի ողջունում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը ոչ այն պատճառով, որ կարծում է, թե Վրաստանը դրա իրավունքը չունի, այլ ելնելով սեփական մոտեցումներից, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ եթե որեւէ երկիր դառնում է համապատասխան ռազմաքաղաքական դաշինքի անդամ, Ռուսաստանն այդ փաստը չի կարող անտեսել։

Նա նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ում առայժմ չեն շտապում դաշինքի կազմում Վրաստանին տեսնել։