Վերջին մեկ շաբաթում Վանաձորում գրանցվել են սնկային թունավորման  մեծ թվով դեպքեր: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ` վերջին 10 օրվա ընթացքում սնկային թունավորման 10 դեպք է գրանցվել, որից 8-ը`վերջին 5 օրվա ընթացքում: Սնկային թունավորում ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվածներից 8-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մի քանիսի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Թունավորումներից գրեթե բոլոր դեպքերում բնակիչների մեծ մասը օգտագործել են իրենց ձեռքով հավաքած եւ պատրաստած սունկը: Թունավորման ամենածանր դեպքը գրանցվել է երեկ, բարեբախտաբար հիվանդին կարողացել են ժամանակին օգնություն ցուցաբերել եւ նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ ընթացիկ տարվա մինչ օգոստոսի 1-ը Վանաձորում սնկային թունավորման եւ ոչ մի դեպք չի արձանագրվել: Բոլոր թունավորումները գրանցվել են մեկ շաբաթում: