Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի բնակիչը փորձել է եղբոր աճյունը փոստի միջոցով ուղարկել։ Ծանրոցն ընդունվել է Դուդինկա բնակավայրում եւ ուղարկվել Նորիլսկի օդանավակայան, որտեղ գործել է մետաղ հայտնաբերող սարքը։
Արդյունքում պարզվել է, որ տղամարդը փորձել է ծանրոցի միջոցով հայրենիք՝ Ալթայի երկրամաս, ուղարկել եղբոր աճյունը։ Նման որոշման պատճառն այն է եղել, որ անձամբ բերել չէր կարող, հաղորդում է «էխո Մոսկվին»։
Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը ասել է, որ արարքը քրեական բնույթի չէ։ Տղամարդը պարզապես պետք է ներկայացներ մահվան վկայական ու դիակիզման մասին տեղեկանքը։ Դրանից հետո ծանրոցը հավուր պատշաճի տեղ կհասցվեր։




























