Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հերքել է այն ենթադրությունը, թե Եվրասիական միությունը Խորհրդային Միությունը եւ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությունը վերականգնելու փորձ է։ «Ռուսթավի-2» վրացական հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ ԽՍՀ վերականգնումը ոչ ոքի պետք չէ։

Նա նշել է, որ Եվրասիական միությունը միասին ապրելու առավել քաղաքակիրթ, առավել ժամանակակից միջոց է։ Նա նշել է, որ դա պետք է հետաքրքրի նաեւ Վրաստանին, քանի որ իրենք հարեւաններ են։ Մեդվեդեւն ընդգծել է, որ տնտեսական ինտեգրման առավել բարձր մակարդակի հասնում են այն ժամանակ, երբ մարդիկ կողք-կողքի են ապրում։

Մեդվեդեւը վստահեցրել է, որ նախագիծն իրատեսական է, իսկ Բելառուսի ու Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 40-50 տոկոսով։