Ծնողազուրկ երխաների մոտ հանցագործ, թմրամոլ, շեղված սեռական կյանք ունեցող, հանցագործ, պոռնիկ դառնալու ռիսկը երեքից չորս անգամ ավելի մեծ է: Այս մասին այսօր` օգոստոսի 7-ին հրավիրված ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, դեռ Խորհրդային Միության տարիներին կային գործարաններ, որոնք ունեին հանրակացարաններ, արհեստ էին սովորեցնում, աշխատանքի ընդունում եւ կացարան տալիս, իսկ ամուսնանալու դեպքում բնակարան հատկացնում: Իսկ այսօր, ըստ Ադիբեկյանի, գործի է դրվել փոխարինող ընտանիքների գաղափարը: Մանկատների մինչեւ 1300 սան կա այսօրվա դրությամբ, որոնց մեջ տղաները գերակշռում են: Ադիբեկյանը նշեց, որ տարեկան որդեգրվում են երեխաների մոտավորպես 10 տոկոսը:
Սոցիոլոգը նշեց, որ որբ երեխաների կյանքի նպատակն է դառնում իրենց ծնողները փնտրելը: Ահարոն Ադիբեկյանը հիշեց, որ տարիներ առաջ ցանկացել են մի գյուղ վերցնել, մանկատան սաների համար տներ կառուցել, ամուսնացնել, սակայն ինքը դեմ է արտահայտվել, քանի որ պետք չէ նրանց պիտակավորել: Ադիբեկյանն ասաց, որ մանկատունն ավարտելուց հետո շատ երեխաների ճակատագիրը լուրջ վտանգի մեջ է: Օրինակ մանկատան տնօրեններից մեկը ասել է, որ գրանցում է իրենց մոտ որպես սոցաշխատող, որ գոնե կարողանան մնալ կամ ճաշել, հակառակ դեպքում համոզմունք է հայտնել, որ մի երեք օր հետո կհայտնվի որեւիցե պոռնկատանը: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ամբողջ աշխարհում այդ խնդրով զբաղվում է եկեղեցին եւ բարեգործական կազմակերպությունները, իսկ մեզ մոտ այս խնդիրը դեռ բաց է:




























