Մանկատան երեխաները ունեն հոգեբանական առանձնահատկություններ, նրանց մոտ ձգտումները հզոր են եւ շատ հնարավոր է հասնեն բարձունքերի, եթե հասարակության կողմից չլինեն պիտակավորումներ:Այս մասին այսօր` օգոստոսի 7-ին հրավիրված ասուլիսին ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը` խոսելով մանկատնից հետո երեխայի ճակատագրից: Օրինակ, բերեց իրեն ծանոթ մի աղջնակի, ով ամենալավն է սովորում իրենց կուրսում: Մանկատան երեխաները կարող են շատ լավ մայրեր լինել, ընտանիք կազմել, այսինքն` իրենց երեխաներին տալ այն, ինչ իրենց մայրերից չեն ստացել:
Իսկ տղաների մասով հոգեբանը ասաց, որ բավականին ուշ են կազմում ընտանիք, քանի որ նրանք հայրական մոդելի ձեւավորման փուլի փնտրտուքում են: Ինչպես նաեւ նշեց, որ նրանցից կարելի է ստանալ շատ լավ եւ արհեստավարժ մասնագետներ: Հոգեբանը ասաց, որ մանկատանը հայտնվելով նրանց մոտ առաջանում են տագնապներ: «Ո՞վ եմ ես, ի՞նչ պետք է անեմ եւ ո՞ւր գնամ: Իսկ հասունության տարիքում նրանց մոտ հանդիպում ենք վերը նշված առանձնահատկություններին»,- նշեց հոգեբանը:




























