Լիարժեք նախաճաշն օգնում է կանխել ճարպակալումը, դիաբետը, բարձր ճնշումը եւ սրտի հիվանդությունները: Կարեւոր  է ոչ միայն ուտելիքը, այլ այն ընդունելու ժամանակը, տեղեկացնում է  «The Daily Mail»-ը:

Գիտափորձը ցույց է տվել, որ լավ նախաճաշող անձինք նիհարել են մոտ 8 կգ-ով: Ըստ իսրայելցի գիտնակաների` սննդի ընդունման ժամկետն ազդում է նյութափոխանակության վրա:

Նրանք խորհուրդ են տալիս հիմնական սնունդն ընդունել հենց նախաճաշի ժամանակ: Նախաճաշին կարելի  է քաղցր օգտագործել, եւ դա չի ազդի ինսուլինի, խոլեստերինի վրա օրվա ընթացքում, տեղեկացնում է MedDaily.ru-ն: