Քեմբրիջի համալսարանի աուտիզմի ուսումնասիրման կենտրոնի գիտնական Սայմոն Բարոն-Քոենը հետազոտել է անորեքսիա ունեցող աղջիկների եւ պարզել, որ նրանց մոտ աուտիզմի նախանշաններ կան, հաղորդում է Reuters-ը: Փորձագետների կարծիքով, տվյալ բացահայտումը թույլ կտա հաղթահարել սննդային խանգարումը:
Անորեքսիա ունեցող աղջիկների մոտ նկատվել է պարբերականության եւ կարգուկանոնի չափից դուրս զգացում (օրինակ՝ սնման ռեժիմին, քաշի գնահատմանը, չափերին): Ընդ որում, նվազել են ցավակցելու ցուցիչները: Նմանօրինակ վիճակ նկատվում է նաեւ աուտիստների մոտ, սակայն ավելի ծանր տեսակով: Հավանաբար երկու խանգարումն էլ միացյալ հենք ունեն, գրում է MedDaily.ru-ն:
Աուտիզմ ունեցողները նաեւ սոցիալական փոխշփման խնդիր ունեն: Անորեքսիայի եւ աուտիզմի դեպքում ուղեղում միանման են աշխատում այն գոտիները, որոնք կապված են սոցիալական ընկալման հետ:





























