Շաբաթական երկու անգամ սխտորի օգտագործումը կրճատում է թոքերի քաղցկեղի ռիսկը կիսով չափ, ապացուցել են չինացի մանսագետները: Ավելի ճիշտ, ռիսկի նվազումը կազմում է 44 տոկոս, գրում է The Daily Mail-ը: Սխտորն օգնել է անգամ ծխողներին, ռիսկը նվազել է 30 տոկոս դեպքերում: Միեւնույն ժամանակ, ծխելը թոքերի քաղցկեղի դեպքերի 80 տոկոսի պատճառն է:
Ապրելու հնարավորությունն այդ հիվանդությունից շատ ցածր է, ախտորոշումից հետո միայն տասից մեկին է հաջողվում ապրել հինգ տարուց ավելի: Ի դեպ, Հարավային Ավստրալիայի համալսարանն էլ ապացուցել է, որ սխտորը նվազեցնում է աղիքային քաղցկեղի հավանականությունը մեկ/երրորդով:
Չինաստանի Ցզյանսու նահանգում հետազոտել են 1424 հիվանդների եւ 4500 առողջ մարդկանց: Սխտորի միանշանակ դրական ազդեցությունը հաստատվել է: Ջերմային մշակման ենթարկված սխտորի ազդեցությունը, սակայն չի նկատվել, ուստի սխտորը պետք է թարմ օգտագործել:





























