Քնի անբավարարությունը փոխում է ուղեղի ակտիվությունը, ինչը հանգեցնում է քաղցի ուժգնացման եւ կալորիական ուտելիքների նկատմամբ անհաղթահարելի ձգտման: Գիտնականների կարծիքով, հենց քնի ցածր որակն ու դրա տեւողության նվազումը նպաստում են ճարպակալման համաճարակին, գրում է Sky News-ը:
Կալիֆոռնիայի համալսարանը համակարգչային սքանավորում է իրականացրել՝ պարզելու ուղեղի ակտիվության փոփոխությունները: Սկզբում կամավորների ուղեղը սքանավորել են տեւական քնից հետո, ապա՝ կիսատ քնելուց հետո: Ապա կամավորներին 80 տեսակի ուտելիք են առաջարկել, հաղորդում է MedDaily.ru-ն:
Կիսաքնածները հակված են եղել ավելի յուղոտ եւ կալորիական սննդի, սխալ են գնահատել ուտելիքը: միաժամանակ ուղեղում փոփոխություններ են նկատվել:





























