Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կաննի դեմ հարուցված քրգործի քննիչները կարծում են, որ նա մարմնավաճառների երեկույթների կենտրոնական դեմքն է եղել: Հետաքննության որոշ մանրամասներ հրապարակել է ֆրանսիական Le Figaro թերթը:

Քննչական նյութերում ասվում է, որ Սթրոս-Կաննը «երեկույթների թագավորն» էր: Դրանք կազմակերպվել են այս կամ այն քաղաք նրա այցելության ժամանակ, համաձայն իր ժամանակացույցի, հաղորդում է Lenta.ru-ն:

Մասնակիցները երեկույթները նկարագրում են որպես «ներքնակներով կռիվ» եւ «սեքսի գիշեր»: Քննության վարկածով, Սթրոս-Կաննը չէր կարող չիմանալ, որ օրգիաներին մարմնավաճառներ են մասնակցում:

Ընդամենը կավատության գործով անցնում է 13 մարդ, դատաքննությունը սկսվելու է 2014թ.: