ԼՂՀ պաշտպանության նախարարությունում շփման գծում «հրդեհների» մասին հաղորդագրություններն ապատեղեկատվություն են համարել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Արցախի ՊՆ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը, ղարաբաղյան կողմը գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնում է այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում: Ի պատասխան` ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ` փորձելով ապակողմնորոշել հասարակությանը:
Սովորության համաձայն` ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, գարնանն ու ամռանը սկսել է «տեղեկություններ» տարածել շփման գծում հրդեհների մասին: Նախկինում բազմիցս է եղել, երբ հրդեհի իրական աղբյուրները գտնվել են ադրբեջանական կողմում:





























