Թռչնագրիպի H7N9 շտամի նոր վարակը Չինաստանում կարող է անցնել մարդուց մարդուն: Նման ոչ հուսադրող եզրակացության են հանգել մասնագետները:
Այս տարվա մարտին 32-ամյա չինուհին վարակվել է, երբ հիվանդանոցում հոգ էր տանում 60-ամյա հորը: Կինը թռչունների հետ շփում չի ունեցել, բայց հիվանդանոցել է հոր մահից վեց օր անց: Ավելի ուշ նա էլ է մահացել օրգանների ֆունկցիոնալ անբավարարությունից, հաղորդում է «Պրավդա.ru»-ն:
Անալիզները ցույց են տվել, որ երկու զոհերի մոտ էլ վիրուսի տարատեսակը գենետիկորեն նույնական է եղել: Բժիշկները անալիզներ են վերցրել եւս 43 մարդուց, որոնք մերձավոր կապի մեջ են եղել մահացածների հետ, սակայն նրանց մոտ վիրուս չի հայտնաբերվել: Դա կարող է նշանակել, որ վիրուսն այնքան էլ հեշտ չի փոխանցվում:





























