Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի առողջական խնդիրների պատճառով մի քանի օր է ինչ աշխատանքի չի գնում, սակայն առողջական խնդիրները կարգավորելուց հետո կշարունակի իր աշխատանքը Արարատի քաղաքապետի պաշտոնում: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:
Մարզպետը նշեց, որ դեռեւս բժշկական հետազոտություններ են իրականացվում եւ դեռ վերջնական որոշված չէ՝ վիրահատություն կլինի, թե ոչ: Հարցին, թե հնարավոր է քաղաքապետի փոփոխություն տեղի ունենա, մարզպետը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է քաղաքապետի փոխություն տեղի ունենա, երբ որ այդ մարդը իր աշխատանքը լավ է կատարում, իսկ բնակչությունը գոհ է նրա աշխատանքից»: Մարզպետը նշեց, որ ինքը եւս գոհ է քաղաքապետի աշխատանքից:





























