Աշտարակի բնակիչ, 25-ամյա Արթուր Պետրոսյանը անչափահասի համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ եւ հղիացրել: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Արթուր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ամուսնանալով Երեւան քաղաքի բնակչուհի, անչափահաս Ա.Ս.-ի հետ, փոխադարձ համաձայնությամբ  Մուղնի թաղամասում գտնվող իր տանը սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ: Ինչից հետո վերջինս հղիացել է եւ 2013թ-ին դուստր ունեցել:

Քրեական գործ է հարուցվել 141  հոդվածի հատկանիշներով` 18  տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ:

Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է սորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: