ԱՄՆ Մասչուսեթսում  87 տարեկանում վախճանվել է «The Boston Globe» -ի  աշխատակից Կարապետ Կայակաչոյանը, ով գրեթե կես դար աշխատել է թերթում:  «The Boston Globe»-ը գրում է, որ նա մահացել է Բոստոնի հայկական ծերանոցում:

Կայակաչոյանը թերթում սկսել է աշախատել 1944թ-ից` որպես ցրիչ եւ տասը տարի անց  դարձել է թղթակից : «The Boston Globe»-ում նա աշխատել է գրեթե  48 տարի եւ թոշակի է գնացել  1992թ-ից:

Կարապետ Կայակաչոյանը ծնվել է Լորենսում: Մեծ դեպրեսիայի ժամանակ ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ Կարապետը երկու տարի ցրիչ է աշխատել «The New York»-ում: 1940-ականներին ընտանիքը վերադարձել է Լորենս: