«Հրապարակը» գրում է, թե սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել 2013թ. մայիսի 20-ին ԱԺ-ի ընդունած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի 3-րդ կետի 1-ին դրույթը, որտեղ «սեռ» եզրույթը համարվել է ձեռքբերովի վարք:
Ուշագրավն այն է, որ այդ սխալը շտկելու նախաձեռնությամբ հանդես է եկել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մինչդեռ օրենքը ՕԵԿ խմբակցության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախկին նախարար Արթուր Գրիգորյանի համատեղ նախագիծն է, անցել է խորհրդարանով եւ քվեարկվել այդ նույն ԲՀԿ-ի կողմից:
Բացի այն, որ ԲՀԿ-ականը եւս այդ եզրույթի հարցում ներդրում է ունեցել, օրենքն ԱԺ-ում է եղել դեռեւս 2011-ից եւ 3 ընթերցում է անցել, սակայն ոչ ոք այդ եզրույթին չի ընդդիմացել:




























