ԼՂՀ զորամասերից մեկում ընստ նախնական վարկածի ինքնասպան եղած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր հավաստի տեղեկություններով՝ ապրիլին իր որդու ծառայած զորամասում եւս մեկ զինվոր է ինքնասպան եղել: «Այն ինչ ինձ ասել են, հաստատ է եւ ես, ինչպես իմ տղայի, այնպես էլ ապրիլին ինքնասպան եղած զինվորի դեպքի հետ կապված, անպայման գնալու եմ այդ զորամաս: Անգամ ինձ տեղեկություն է հասել, որ ապրիլ ամսվա դեպքի հետ կապված՝ նույն զորամասից եւս մեկ հրամանատարի՝ Սմբատ Գրիգորյանին, պաշտոնից հեռացրել են: Ասում են, որ կատարվածը բարդել են այդ հրամանատարի գլխին: Հիմա այլ բան չեն ասում, քանի որ զորամասում լարված վիճակ է»:
Թերթը որոշել է տեղեկությունը՝ ճշտել ՊՆ քննչականի մամուլի ծառայությունից: Ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց, որ նույն զորամասում ապրիլի 19-ին նման դեպք արձանագրվել է: «Ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած զինվորը Երեւանի բնակիչ Րաֆֆի Մարաշյանն է եղել»:




























